00:00:00

Կառավարության պաշտոնյաներին ինչ ավտոմեքենաներ են սպասարկում եւ որքան վառելիք է հատկացվում

23:52, 04 մայիս 2019

Վարչապետի աշխատակազմին ապրիլի 1-ի դրությամբ սպասարկում է 10 ծառայողական ավտոմեքենա, որոնցից յուրաքանչյուրին հատկացվող վառելիքն ամսական չի գերազանցում 200 լիտրը։ Դրանցից շարունակում են օգտվել երկու փոխվարչապետերը, անվտանգության խորհրդի քարտուղարը, Կարեն Դեմիրճյանի այրին, ՀՀ երեք նախագահները, որոնց ամսական տրմադրվում է միեւնույն քանակությամբ վառելիք։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան կառավարությունը տրամադրել էր նաեւ ապրիլի 1-ի դրությամբ յուրաքանչյուր պաշտոնատար անձին պատկանող ծառայողական ավտոմեքենայի մակնիշը, համարանիշը եւ ամսվա կտրվածքով հատկացվող վառելիքը։ Ստորեւ ներկայացնում ենք. Տարեսկզբի տվյալներով ծառայողական ավտոմեքենաների թիվը 43-ն էր, որոնք ի թիվս վերը նշված 10 անձանց՝ սպասարկում էին նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավարին, նրա տեղակալներին, վարչապետի օգնականներին, փոխվարչապետերի գրասենյակներին։ Ներկայացնում ենք 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծառայողական ավտոմեքենաներից օգտվող պաշտոնատար անձանց ցուցակից մեկ մասը։ Նախկինում ծառայողական ավտոմեքենաներ են ունեցել նաեւ կառավարության աշխատակազմի  բոլոր վարչությունների ու բաժինների պետերը, որոնց ամսական հատկացվում էր 100-160 լիտր վառելիք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր