00:00:00

Թիվ 10 երթուղու ավտոբուսում «թռցրել էր» քաղաքացու դրամապանակը

22:32, 04 մայիս 2019 Իրավական

Մայիսի 3-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 31-ամյա Գոռ Պ․-ին։ Պարզվել է, որ ժամը 22.00-ին թիվ 10 երթուղու ավտոբուսի սրահում նա գողացել է մի քաղաքացու դրամապանակ: Ոստիկանությունից հայտնում են, որ Գոռ Պ․-ն տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել հափշտակված դրամապանակը։ Տուժողը հրաժարվել է հաղորդում տալ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր