00:00:00

Արգամ Աբրահամյանի օգնականը հերքում է

22:00, 04 մայիս 2019

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Արգամ Աբրահամյանը որեւէ հանդիպման, կամ քննարկման չի մասնակցել»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի օգնական Գագիկ Պողոսյանը, անդրադառնալով մեր հարցին, թե կան տեղեկություններ, որ Արգամ Աբրահամյանին պատկանող հյուրանոցային համալիրում տեղի են ունենում քննարկումներ Քոչարյանի թիմակիցների միջեւ, որին մասնակցում է նաեւ ինքը՝ Արգամ Աբրահամյանը։ Գագիկ Պողոսյանը հայտնեց, որ հյուրանոցային համալիրում Աբրահամյանի մասնակցությամբ նման հանդիպում չի եղել։ Ինչ վերաբերում է Արգամ Աբրահամյանի կողմից աֆրիկյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում խաղային ապարատների բիզնես սկսելուն, ապա Գագիկ Պողոսյանը եւս դա հերքեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր