00:00:00

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը Թբիլիսիում հանդիպել է վրացական մեդիայի ներկայացուցիչների հետ

21:39, 04 մայիս 2019

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում կայացավ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի փակ հանդիպումը Վրաստանում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, հասարակական գործիչներ, վրացական «Թաբուլա» մեդիայի, «Ռեզոնանս» թերթի, «Նովոստի Գռուզիի», «Նեթ Գազեթի»  կայքերի գլխավոր խմբագիրները, քաղաքագետներ։ Վլադիմիր Կարապետյանը կարևորեց նման հանդիպումները՝ թե կարծիք ձևավորողների, թե լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների, թե համայնքային կառույցների հետ։ «Ես վարչապետի մամուլի քարտուղարն եմ, իմ պարտականությունների մեջ մտնում է նաև նման հանդիպումների անցկացումը, որոնց ժամանակ ներկայացնում ենք Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, ներկայացնում վարչապետի գործունեությունը, խոսում նրա առաջնայնությունների, բարեփոխումների տրամադրվածությունների ու ընթացքի մասին»,-ասաց նա։ Մամուլի խոսնակը նշեց, որ նման հանդիպումներ եղել են նաև Ռուսաստանում և վստահություն հայտնեց, որ կլինեն շարունակական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր