00:00:00

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը նոր թափ է տեսնում երկու երկրների հարաբերություններում

20:16, 04 մայիս 2019

Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը դրական ու թափ հավաքող է գնահատում: Այս մասին մայիսի 4-ին Նազարուկն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Ես հայ-բելառուսական հարաբերությունները կգնահատեի որպես թափ հավաքող, քանի որ ամեն տարի մենք արձանագրում ենք Հայաստան՝ բելառուսական ապրանքների ներմուծման, և Բելառուս՝ հայկական ապրանքների արտահանման ծավալների աճ: Ակտիվ գործընթաց է ընթանում, բայց ապագայում էլ մեծ աշխատանքներ ունենք տանելու»,- ասաց դեսպանը: Իգոր Նազարուկի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաջորդ հանդիպումը կկայանա Ղազախստանում, որին երկու երկրներն էլ այս պահին պատրաստվում են: «Կարծում եմ՝ այդպիսի հանդիպում կկայանա Ղազախստանում կայանալիք միջոցառման շրջանակներում: Ցանկացած պարագայում և՛ հայկական, և՛ բելառուսական կողմն այդպիսի հանդիպման պատրաստվում են: Այս պահի դրությամբ այդպիսի հանդիպում նախատեսվում է, որը կարծում եմ՝ տեղի կունենա շատ դրական մթնոլորտում»,- ասաց դեսպանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր