00:00:00

Եթե ՔՊ-ից անդամագրվելու առաջարկ լինի, չեմ ընդունի. Մասիսի քաղաքապետ

20:10, 04 մայիս 2019

Նոր իշխանությունների հետ շատ լավ եմ աշխատում, որևիցե խնդիր չկա, խոչընդոտ չկա, ամեն ինչ նորմալ է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ պատասխանելով, թե ինչպես է աշխատում նոր իշխանությունների հետ և հավելելով, որ մինչև պաշտոնավարման ավարտ շարունակելու է աշխատել:
Հարցին, թե ինչպես ստացվեց, որ ինքը շարունակում է պաշտոնավարել, իսկ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ ոչ, եթե հաշվի առնենք, որ երկուսով էլ տարբեր գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեն, Համբարձումյանը նշել է, որ քաղաքապետն ընտրված պաշտոնյա է. Քաղաքապետին մեղադրանք է առաջադրված, բայց այն ապացուցված չէ: Ես նորմալ աշխատում եմ: Համբարձումյանի կարծիքով, իրեն մեղադրանք առաջադրվելուց հետո իր համակիրների թիվը չի կրճատվել, սակայն նոր ընտրություններին չի ցանկանում մասնակցել, բայց այդ մասով դեռ որոշում չի կայացրել. Ամեն դեպքում ես վստահ եմ, որ խնդիր չեմ ունենա անցնելու հետ, եթե առաջադրվեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր