00:00:00

Մեղրիի ոստիկանները զինաթափել են քաղաքացու

20:00, 04 մայիս 2019 Իրավական

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, մայիսի 3-ին, ժամը 15.20-ին, ապօրինի զենք-ռազմամթերք կրելու կասկածանքով բաժին բերման են են թարկվել 41-ամյա Միքայել Հ․-ին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի խզակոթով «ԱԿՄ» ինքնաձիգ՝ առանց պահունակի, իսկ զինվորական ուսապարկից՝ 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի մեկ պահունակ: ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր