00:00:00

Նախագահ Սարգսյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցչին

19:50, 04 մայիս 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն Սվետլանա Ակսելրոդին: Նա նախագահ Սարգսյանին ներկայացրել է ՄԱԿ-ի փորձագետների թիմի կողմից պատրաստված «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը Հայաստանում․ ներդրումները հիմնավորող փաստարկներ» զեկույցը: Զեկույցում ներկայացված են ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրներն ու այդ հիվանդություններով պայմանավորված տնտեսական ծախսերը: Նախագահ Սարգսյանը ողջունել է նման ուսումնասիրության անցկացումը և կարևորել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված միջոցառումները։ Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված քայլերին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր