00:00:00

Սկսում եմ ճանապարհս դեպի Տոկիո և վերցնելու եմ այն, ինչ ինձ է պատկանում. Միհրան Հարությունյան

19:39, 04 մայիս 2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը երկար դադարից հետո նորից կմասնակցի ըմբշամարտի մրցաշարի: Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ մայիսի 17-ին կմասնակցի Կրասնոդարում կայանալիք մրցաշարին: «Կրասնոդարում կվերադառնամ մրցագորգ, որ սկսեմ ճանապարհս դեպի «Տոկիո-2020» և վերցնեմ այն, ինչն ինձ է պատկանում է»,-գրել է նա: Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո Միհրան Հարությունյանը հանդես է գալիս խառը մենամարտերում և չի մասնակցել ոչ մի մրցաշարի: Ավելի վաղ` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կարծիք էր հայտնել, որ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը պետք է ապացուցի, որ գործող մարզիկ է՝ նորից թիմ հրավիրվելու համար: «Աշխարհում չկա ոչ մի հավաքական, որի մարզիկը տանը նստած պատրաստվի մրցաշարերի: Երբ նա ապացուցի, որ կա որպես մարզիկ, մեր դռները բաց կլինեն նրա համար: Մարզիկը պետք է լինի հավաքական թիմի հավաքներին, մասնակցի միջազգային մրցաշարերի և ապացուցի, որ գործող մարզիկ է»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Ջուլֆալակյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր