00:00:00

Ղազախստանում առաջին անգամ նախագահական ընտրություններում գրանցել են կնոջ թեկնածությունը

18:58, 04 մայիս 2019 Աշխարհ

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրությունների համար պայքարում որպես թեկնածու է գրանցել կնոջ: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, «Լուսավոր ճանապարհ» («Աք ժոլ») կուսակցության անդամ, մեջլիսի պատգամավոր Դանիյա Եսպաևան հունիսի 9-ին կայանալիք ընտրություններում կպայքարի նախագահի պաշտոնի համար: Ավելի վաղ ԿԸՀ-ն գրանցել էր երեք թեկնածուների, այդ թվում և Ղազախստանի գործող ղեկավար Քասիմ-Ժոմարտ Տոկաևին, ով համարվում է հաղթելու հիմնական թեկնածուն: Ղազախստանը շուրջ 30 տարի նախագահող Նուրսուլթան Նազարբաևը մարտի 20-ին վայր էր դրել երկրի ղեկավարի լիազորությունները, ինչից հետո պետության ղեկավար էր դարձել Սենատի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր