00:00:00

Հայաստանում սպասվում են անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

18:43, 04 մայիս 2019

 Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 4-ին և 5-ի գիշերը սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրև, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, հնարավոր է կարկուտ։ հանրապետության տարածքում մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևը կլինի ինտենսիվ, հնարավոր է կարկուտ: Մայիսի 5-9-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա։ Երևանում մայիսի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են հորդառատ անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ։ Մայիսի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր