00:00:00

Վարչապետը ծանոթացել է «Արարատ Գրուպ» ջրերի գործարան ներդրումային ծրագրերին

18:00, 04 մայիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի «Արարատ Գրուպ» ջրերի գործարան` ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին: Վարչապետին տեղեկացվել է, որ գործարանն արտադրում է ջուր, հանքային ջուր եւ քաղցրահամ գազավորված ըմպելիքներ: 2007 թվականից մինչ օրս գործարանում կատարվել է 40 մլն դոլարի ներդրում, այն ակտիվ գործունեության փուլ է մտել 2014 թվականից: Արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, Չինաստան եւ Ռուսաստանի Դաշնություն: Նշվել է, որ մինչ 2020 թվականը նախատեսում են ներդրումային ծրագրի շրջանակում ընդլայնել գործարանը եւ արտադրել նաեւ գարեջուր: Նոր հոսքագծերի ավելացման արդյունքում նախատեսվում է ավելացնել նաեւ աշխատատեղերի թիվը. ներկայիս 100-ի փոխարեն այդ թիվը կհասցվի 300-350-ի: Վարչապետ Փաշինյանը ողջունել է ընկերության զարգացման ծրագրերը եւ նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր