00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին երկրի ազգային տոնի առթիվ

17:05, 04 մայիս 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային այն երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Լեհաստանի միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական կապերը և արդյունավետ համագործակցությունը կշարունակեն ամրապնդվել և խորանալ` որակական նոր մակարդակի բարձրացնելով երկկողմ հարաբերությունները: Հանրապետության նախագահը Անջեյ Դուդային մաղթել է հաջողություն և ամենայն բարիք, իսկ լեհ ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր