00:00:00

Մութ գործարքներն ու աֆրիկյան բիզնեսը

16:57, 04 մայիս 2019

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը ակտիվորեն համագործակցում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների հետ։ Irakanum.am-ը իր նախորդ հրապարակումներից մեկում գրել էր, որ Քոչարյանները տարբեր անձանց իրենց թիմում ներգրավելու համար հավաքներ ու քննարկումներ են կազմակերպում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն այդ քննարկումները, որոնք մեծամասամբ վարում են Սեդրակ ու Լեւոն Քոչարյանները տեղի են ունենում Աբրահամյաններին պատկանող «Նացիոնալ» հյուրանոցում։ Ի դեպ Լևոն Քոչարյանը Արգամ Աբրահամյանի մանկության ընկերն է։ Գործող իշխանություններին քննադատելու, կեղծ օրակարգեր ստեղծելու եւ այդ կերպ մանուպուլյացներ անելու հարցում կողմերը ներգրավել են նաեւ որոշ թաղային հեղինակությունների, որոնք դարձյալ Արգամ Աբրահամյանի մտերիմ շրջանակներից են։ Արգամ Աբրահամյանի եւ Քոչարյանի որդիների համագործակցությունը այսքանով չի ավարտվում։ Մամուլում տեղեկություններ կան, որ Արգամ Աբրահամյանը Սեդրակ Քոչարյանի հորդորով աֆրիկյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ խաղային ապարատների բիզնես է սկսում: Հայտնի է, որ Քոչարյանները աֆրիկյան մի քանի երկրներում ոսկու և ադամանդի արդյունահանման գործարանների սեփականատերեր և իհարկե՝ աֆրիկյան սաֆարիների մեծ սիրահարներ են, մի խոսքով, ինչպես ասում են, նրանք գիտեն Աֆրիկայի «ուղնուծուծը»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր