00:00:00

«Սպայկա»-ի տնօրենն ազատ է արձակվել

16:38, 04 մայիս 2019 Իրավական

«Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանն ազատ է արձակվել։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Ղազարյանի փաստաբան Կարեն Սարդարյանը, տեղեկացնելով, որ Ղազարյանին ազատ են արձակել ստորագրությամբ։ Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացել էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր