Հայաստանի Արարատի մարզում արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները վերջին տարիներին աճի էական միտում են արձանագրել:2018-ին արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ ընթացիկ գներով աճել է ավելի քան 12 մլրդ դրամով: Այս մասին «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովում ասաց մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Արարատի մարզի տնտեսության կարևորագույն և հիմնական ոլորտներից մեկն արդյունաբերությունն է: Արարատի մարզի քաղաքներում, համայնքներում առկա է արդյունաբերական հզոր համալիր, որն ընդգրկում է արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը: Զգալիորեն բարձրացել է սննդի արդյունաբերության տեսակարար կշիռը: Մարզում արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները վերջին տարիներին տարեցտարի աճի էական միտում են արձանագրել: 2018-ին նախորդ տարվա համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ գներով աճել է ավելի քան 12 մլրդ դրամով»,-ասաց մարզպետը: