00:00:00

«Կետ-կետ կներկայացնեմ». Փաշինյանը հանդես կգա մեծ ասուլիսով

15:59, 04 մայիս 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին մամուլի ասուլիս է հրավիրելու։Այս մասին նա հայտարարեց Արտաշատ քաղաքում ընթացող «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» գործարար համաժողովի ժամանակ: «Մայիսի 8-ին իմ՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ, հանդես կգամ մամուլի ասուլիսով ու կետ-կետ կներկայացել այն բոլոր փոփոխությունները, որ այս մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Հայաստանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ 2018-ի մայիսի 1-ին Ազգային ժողովում քվեարկության դրվեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, սակայն այն ժամանակ իշխող ՀՀԿ-ն դեմ քվեարկեց: Դրանուց ուղիղ մեկ շաբաթ անց՝ մայիսի 8-ին, Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: ՀՀԿ-ն որոշում կայացրեց չխոչընդոտել նրա ընտրությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր