00:00:00

Բա որ ՀՀԿ-ն անելիք չունի, էդ ինչի՞ եք առավոտից մինչեւ ուշ երեկո հանրապետականից խոսում». Շարմազանով

15:50, 04 մայիս 2019

Բա որ հանրապետականը անելիք չունի, էդ ինչի՞ եք առավոտից մինչեւ ուշ երեկո հանրապետականից խոսում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, նշել է. «Թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք, Վերջին օրերին «սպիտակների» հեղկոմի ներկայացուցիչները զավեշտալի ակտիվություն են ցուցաբերում իրար հերթ չտալով՝ խոսելով հանրապետականի անելիք չունենալու կամ լուսանցքում հայտնվելու մասին: Նախ, այ բացի քայլելուց այլ բանի անընդունակ այլեւս վայ պետական պաշտոնյաներ, բա որ հանրապետականը անելիք չունի, էդ ինչի՞ եք առավոտից մինչեւ ուշ երեկո դուք եւ ձեր ժամանակավոր շեֆ Փաշինյանը հանրապետականից խոսում: Թե՞ ձեզ նյարդայնացնում է օր-օրի գահավիժող լեգիտիմությունն ու հասարակության առջեւ ուշ թե շուտ հաշվետու լինելը: Զազրախոսելու փոխարեն ձեր խոստացածները կատարեք ժողովրդի առաջ: Մեկ տարվա ընթացքում չկա ոլորտ, որտեղ առաջընթաց ապահոված լինեք, բացի մարդ բռնելու ու աննպատակ ճղճղալու ոլորտից: Հ.Գ. Մտքովս Անդերսենի հեքիաթն անցավ. թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք ու փուչ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր