00:00:00

26-ամյա աղջիկը նետվել է Արզնի-Շամիրամ ջրանցքը. նրա դին գտել են այսօր վաղ առավոտյան

15:14, 04 մայիս 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 3-ին, ժամը 21։53-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Նոր Գեղի-Նոր Արտամետ գյուղերի խաչմերուկի մոտակայքում քաղաքացին նետվել է Արզնի-Շամիրամ ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Անվտանգությունից ելնելով եւ մթության պատճառով, որոնողական աշխատանքները դադարեցվել են: Ժամը 05:17-ին տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացու դին նկատվել է Նոր Երզնկա գյուղի մոտ գտնվող ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները «Նիգավա» ՀԷԿ-ի մոտակա ջրանցքից դուրս են բերել Նոր Հաճնի բնակչուհի 26-ամյա Ն. Օ.-ի դին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր