00:00:00

Արագածոտնում Toyota-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է. մեքենան բախվել է արգելապատնեշին ու շրջվել

14:41, 04 մայիս 2019 Պատահարներ

Արագածոտնի մարզում, մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17։30-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 59-ամյա Սերգեյ Յ.-ն իր վարած Toyota մակնիշի 24 ՏԼ 720 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 64 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին եւ կողաշրջվելով հայտնվել քարերի վրա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը ու նրա ուղեւոր 57-ամյա Ամալյա Յ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել։ Նախնական տեղեկություններով, վթարի պատճառը եղել է ան, որ ավտոմեքենան վարելու ժամանակ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, եւ նա, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, վթարի է ենթարկվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր