00:00:00

Ռուսական կողմից վախեցած. ԱԳՆ-ն ինչ մեսիջ է ուղարկել ԵՄ-ին. «Փաստ»

14:04, 04 մայիս 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «ԵՄ-ն Հայաստանին առաջարկել էր տրամադրել բարձրակարգ խորհրդատու¬ներ, որոնք պետք է աշխատեին նախարա¬րություններում որպես խորհրդականներ, և ապահովեին ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման ընթացքը: Եվրոպական այս կառույցի ներկայացուցիչները հասկա¬ցել են, որ գործող իշխանությունները չու¬նեն համապատասխան կադրեր, փորձ և ոլորտի վերաբերյալ պատշաճ գիտելիքներ ու ռեսուրս համաձայնագիրը տեղից շար¬ժելու համար: «Փաստ» թերթի տեղեկու¬թյուններով՝ չնայած Բրյուսել կատարած առաջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանաձայնել է այդ առաջարկության հետ, շնորհակալություն հայտնել ԵՄ-ին նման նախաձեռնության համար, ու նրանք էլ իրենց հերթին սկսել էին այդ գործընթա¬ցի իրականացմանն ուղղված քայլեր իրականացնել, այդուամենայնիվ, այս ամիսնե¬րի ընթացքում, ըստ ամենայնի, վախենալով ռուսական կողմի դիրքորոշումներից ու մո¬տեցումներից, արտգործնախարարության մակարդակով ԵՄ-ին մեսիջ են ուղարկել, որ այդ առաջարկի կարիքն այլևս չկա: Բրյուսելում այս ամենից ոչ միայն տարա¬կուսել են, այլ նաև բավականին նյարդայ¬նացել ու իրենց դժգոհությունն են հայտնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր