00:00:00

Պառլամենտի իշխանական հատվածից կարո՞ղ է նոր ընդդիմություն ձևավորվել. «Հրապարակ»

13:32, 04 մայիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը մեր հրապարակումը շտապել էին հերքել, թե պառլամենտն արձակելու 2 տարբերակ է գործում, և ընդդիմության, մասնավորապես՝ ԲՀԿ ողջ ցուցակի մանդատները վայր դնելու դեպքում հնարավոր չէ պառլամենտն արձակել։ «Մենք խնդիրը բարձրացրել էինք սահմանադրականության և ո՛չ պառլամենտն արձակելու մասով։ Եվ եթե ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները, նրանց ցուցակներում ներգրավված բոլոր անձինք հրաժարվեն պատգամավորական մանդատներից, պառլամենտը բաղկացած կլինի միայն իշխանական պատգամավորներից, ինչն էլ իր հերթին կհանգեցնի պառլամենտի լեգիտիմության խնդրի, այն է` սահմանադրական ճգնաժամի։ Թե հետո այդ ճգնաժամը լուծելու համար ինչ քայլեր կձեռնարկվեն և պառլամենտն արձակելու ինչ սահմանադրական եղանակներ կընտրվեն, դա այլ հարց է»,- ասաց մեր զրուցակից սահմանադրագետը: Իսկ հնարավո՞ր է պառլամենտի իշխանական հատվածից նոր ընդդիմություն ձևավորվի։ «Ոչ»։ Ինչո՞ւ։ «Որովհետև պատգամավորը եթե դուրս է գալիս իր ֆրակցիայից, այլ ֆրակցիայի անդամագրվել չի կարող, նա դառնում է ազատ պատգամավոր, իսկ ընդդիմություն լինելու մասին կարող է հայտարարություն անել միայն ֆրակցիան»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր