00:00:00

Մատենադարանը կաջակցի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ձեռագրատան վերականգնման բաժնի ձևավորմանը

03:57, 04 մայիս 2019

Մաշտոցյան Մատենադարանը կաջակցի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ձեռագրատան վերականգնման բաժնի ձևավորմանը: «Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ձեռագրատունը, Մաշտոցյան Մատենադարանից հետո, հայերեն ձեռագրերի հավաքածուով մեծությամբ երկրորդ ձեռագրապահոցն է, որտեղ այս տարի բացվելու է վերականգնման բաժին: Բաժնի ստեղծումը, գործունեության կազմակերպումն ու պլանավորումը իրականացվելու է Մատենադարանի աջակցությամբ», - ասված է Մատենադարանի հանրային կապերի բաժնի հաղորդագրությունում: Երուսաղեմի Հայոց պատրիարքի հրավերով մայիսի 5-ից հունիսի 5-ը Երևանի Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը, բաժնի ավագ վերականգնողներ Սուսաննա Կիրակոսյանն ու Էմմա Սարկիսովան կգործուղվեն Երուսաղեմ, որտեղ կմասնակցեն վերականգնման բաժնի ստեղծմանը, կկատարեն հավաքածուի մշտադիտարկման, ամրակայման, բուժման և վերականգնման աշխատանքներ՝ ներգրավելով տեղի աշխատակիցներին: Մատենադարանի վերականգնողները վերջիններիս համար կանցկացնեն վարպետության դասընթացներ, ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր