00:00:00

Լուսադեմից կսկսվի ակտիվ ցիկլոն՝ ամպրոպային անձրևներով, կարկուտով, ուժգին քամով ուղեկցված. Սուրենյան

03:32, 04 մայիս 2019

Մայիսի 4-ին հատկապես կեսօրից հետո և 5-ի գիշերը Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ Իր մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում է երկրորդ անգամ: Սուրենյանի մեկնաբանմամբ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն է ներխուժում Պարսից ծոցից: Նրա ներթափանցումը կսկսվի լուսադեմից, իսկ ակտիվ գոտին(կենտրոնը) մեր երկրում կլինի կեսօրից հետո, հատկապես երեկոյան ժամերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր