00:00:00

Այգեզարդ գյուղում փրկարարները «Opel»-ից հանել են իժ տեսակի օձ

02:34, 04 մայիս 2019 Պատահարներ

Մայիսի 3-ին, ժամը 16:47-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի կենտրոնական գերեզմանատանը նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Մայիսի 3-ին, ժամը 16:15-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենայի սրահում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (մոտ 60 սմ երկարության)  և տեղափոխել անվտանգ տարածք: Մայիսի 3-ին, ժամը 15:44-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի թիվ 6 հասցեում կայանած ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր