00:00:00

Ուկրաինայում ավելի քան 3000 մարդ ցանկանում է դառնալ Զելենսկու խոսնակը

02:46, 04 մայիս 2019 Աշխարհ

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի մամուլի խոսնակի պաշտոնում աշխատանքի համար իր թեկնածությունն է ներկայացրել ավելի քան 3000 մարդ։ Այս մասին հայտնում է Українські Новини լրատվական գործակալությունը: «Ներկա դրությամբ Վլադիմիր Զելենսկու HR բաժնի էլեկտրոնային հասցեին ավելի քան 3000 ինքնակենսագրական է ուղարկված սովորական քաղաքացիներից, ովքեր ցանկանում են մասնակցել մրցույթին ու համոզված են իրենց հաղորդակցական ունակությունների հարցում»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ թեկնածուների թվում կան պրոֆեսիոնալ լրագրողներ, PR մենեջերներ, հեռուստահաղորդավարներ, բլոգերներ, ուսանողներ, դերասաններ ու այլ մասնագիտությունների տեր անձինք: Աղբյուրի փոխանցմամբ՝ Զելենսկու շտաբի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախագահի մամուլի խոսնակի պարտականությունները ստանձնելու համար անհրաժեշտ է, որ տվյալ անձը տիրապետի նվազագույնը 3՝ ուկրաիներեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներին, լինի շփվող, պատրաստ լինի աշխատել օր ու գիշեր, լինի հնարամիտ, ճարպիկ, աշխատասեր, ունենանա փորձ՝ լրագրողական կամ հասարակական ոլորտում և ունենա հումորի զգացում: Հաղորդվում է, որ մրցույթի առաջին փուլի արդյունքում նախատեսվում է առանձնացնել թոփ-100 մասնակիցներին՝ երկրորդ փուլն անցկացնելու համար: Հաջորդ փուլում արդեն կորոշվեն լավագույն 10 թեկնածուները: Մրցույթի այս փուլն արդեն կանցկացնեն ոլորտի լավագույն փորձագետներն ու անձամբ Զելենսկին: Նշվում է, որ այս փուլում արդեն կկայանա հարցազրույց, ու կհրապարակվի հաղթողի անունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր