00:00:00

Վարորդական վկայական ստանալու թեստերի հարցաշարերում փոփոխություններ են եղել

01:49, 04 մայիս 2019

2019 թվականի մայիսի 5-ին ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N113-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N439-Ն որոշումը: ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համաձայն որոշման պահանջների՝ անհրաժեշտ է վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարում կատարել հետևյալ փոփոխությունները (ճշգրտումները). 1. 1-ին խմբի 8-րդ էջի 2-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»: 2. 5-րդ խմբի 4-րդ էջի 4-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»: 3. 5-րդ խմբի 7-րդ էջի 2-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»: 4. 5-րդ խմբի 9-րդ էջի 2-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»: 5. 7-րդ խմբի 7-րդ էջի 6-րդ հարցի 4-րդ պատասխանում «բոլոր վարորդները» բառերը փոխարինել «Մոտոցիկլի և ավտոբուսի վարորդները» բառերով: 6. 7-րդ խմբի 9-րդ էջի 6-րդ հարցի շարադրանքում «միջքաղաքային» բառը փոխարինել «կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող» բառերով: 7. 8-րդ խմբի 6-րդ էջի 3-րդ հարցի շարադրանքում «բեռնատար ավտոմոբիլի խցիկում» բառերը փոխարինել «Մոտոցիկլի հետևի նստատեղին» բառերով, 2-րդ պատասխանում նշված «թույլատրվում է միայն չափահաս ուղևորի ուղեկցությամբ» բառերը փոխարինել «արգելվում է» բառերով և ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր