00:00:00

Դավիթ Սանասարյանի կարծիքով՝ իր դեմ ցուցմունքներ են տվել ճնշումների ներքո

02:11, 04 մայիս 2019

Առհասարակ ես տարբեր ոտքեր եմ տրորում, տրորել եմ երկար տարիներ, հիմա եւս մինչեւ իմ լիազորությունների դադարեցնելը էլի շատ շատերը տուժել են իմ գործունեությունից։ Այս մասին այսօր՝ մայիսի 3–ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՊՎԾ ղեկավար (Լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը։ Նրա խոսքով՝ իր գործունեությունից պետությունը հաստատ շահել է, եւ հնարավոր է՝ դա շատերին դուր չի գալիս։ «Առաջարկում եմ՝ մի քիչ էլ սպասենք, ես նորից ասեմ, վայրկյան առաջ ուզում եմ այդ թեմայի մասին խոսել, բայց քանի որ նախաքննական գաղտնիք կա, հիմա չեմ կարող խոսել»,– ասել է Սանասարյանը։ Լրագրողի հարցին՝ ունե՞ք տեղեկություններ, թե ովքեր են ձեր դեմ ցուցմունքներ տվել, Սանասարյանը պատասխանեց. «Այո, իհարկե ունեմ. տվել են ցուցմունքներ, որոնք իրականության հետ կապ չունեն։ Ավելին, իրենք չունեն փաստեր, ես ունեմ փաստեր, որ նման բան չէր կարող լինել»։ Հարցին՝ արդյոք ցուցմունքներն ինքնակամ են եղել, Սանասարյանը պատասխանեց. «Չեմ կարծում»։ Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր