00:00:00

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ

00:54, 04 մայիս 2019 Պատահարներ

Մայիսի 3-ին, ժամը 17:57-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս.Յ., ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և շրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Ա.Յ.-ն (ծնված 1962 թ.), հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր