00:00:00

ԼՂՀ ՊԲ–ն զորավարժություն է անցկացրել

22:43, 03 մայիս 2019

ԼՂՀ ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող տանկային բրիգադի ուժեղացված ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ այսօր՝ մայիսի 3-ին անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետեւում էր ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանը: Զորախաղերի ընթացքում մոտոհրաձգային ուժերը գործել են գերազանց արագությամբ եւ ցուցաբերել մարտական վարպետության բարձր մակարդակ: Արդյունքում՝ յուրային ուժերը կարողացել են ջախջախել պայմանականորեն կրակային բնագիծ մխրճված հակառակորդին եւ, նախապես հետ քաշված ստորաբաժանումների հետ իրականացնելով հակագրոհ, վերականգնել առաջնային գծի ելակետային իրադրությունը: Պայմանական մարտադաշտում անձնակազմը ցուցադրել է մարտավարական առումով գրագետ ու համարձակ գործողություններ, ստեղծագործ կառավարում, ռազմական տեխնիկային ու սպառազինությանը տիրապետելու բարձր մակարդակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր