00:00:00

«Անարդարության զոհը կամ քաղաքական դիակ»․ դատապարտյալը՝ Քոչարյանին

22:03, 03 մայիս 2019 Բլոգ

Համացանցով և որոշ ԶԼՄ-ներով ակտիվ քարոզչություն է տարվում ՝ իբրև Ռ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է «քաղաքական հալածանք», բացի դա որոշ մարդիկ,  հատկապես նրա փաստաբանները հազար ու մեկ փաստարկներ են բերում այն մասին , որ նրա նկատմամբ չէին կարող այս օրենքը կիրառել , այսինչ հոդվածը դնել և այլն : Ցանկանում եմ , որպեսզի այդ մարդիկ մեկ հարցի պատասխանեն , եթե նրանք իրականում իրոք օրենքի տառը պաշտպանող իրավագետներ են : Արդյո՞ք 2003 թվականի օգոստոսի 1 -ին Ռ Քոչարյանը գործել է իրավական դաշտում , նա ունե՞ր իրավունք 42 մահապատժի դատապարտվածներին դատապարտելու ցմահ-մահվան : Այն պարագայում , երբ որ նոր քր.օրի գործողության մեջ դնող օրենքը հստակ սահմանում էր , որ նոր քր.օրի դրույթները չեն տարածվում մինչև 2003 թվականը ծանրացուցիչ հանգամանքներում հանցագործություն կատարած անձանց վրա : Հիշեցման կարգով ավելացնեմ , որ նախկին ԽՍՀՄ 15 հանրապետություններից միայն Հայաստանի հանրապետությունը և Ադրբեջանը մահապատժի դատապարտված դատապարտյալների պատիժը փոխարինեցին ցմահ -մահվան , մյուս բոլոր հանրապետություները փոխարնեցին 15-20 տարի պատժաչափերի : Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են , Ռ Քոչարյանը գործել է իրեն հարազատ Ադրբեջանի ոգուն և տառին համապատասխան : Մահապատժի դատապարտված դատապարտյալ․  Ստեփան Գրիգորյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր