Ջավախքը գտնվում է Վրաստանի ամենախիստ բնա-կլիմայական գոտում: Մինչ բնության հրաշքները, հանգիստ կյանքը, առևտուրի շահը, այգիների բերքի հեշտ ապրուստը, ամբողջ օրը անուշահամ գինին խմած քնած կյանքն են վայելում վրաստանի բոլոր ազգերը երկրի խորքերում: Իսկ սարերի ծերպերին կպած, քամուց ու բքից կոշտացած Ջավախքցին՝ գիշեր ցերեկ տառապանքով ու քրտնաջան աշխատանքով՝ քարից հաց է քամում: Ինչպես վայել է ստեղծարար մի ազգի, ով գիտե ուսուցանել ու արարել, ով գիտե վաստակը բարոյա-նյութական ձևով օգտագործել, ոչ թե անիմաստ վայելել ու գռփել: Հիմա նայում եք Ջավախահայերին, որ տարիներով կիսաքաղց, կիսամաշ են մնում, բայց մեքենա, տուն կամ կահույք են գնում, վերանորոգում են տները: Քանի որ հայերը սիրում են կոկիկ, զարգացած ու շքեղ երևալ, մտածում են, որտե՞ղից սրանց էսքան հնարավորություն, մինչդեռ ձրի ապրուստ, մենակ տրված է վրաստանի խորքերի բնակիչներին:
Ակնհայտ է, որ պետության կառավարության ամբողջ բյուջեն լցվում է Ջավախահայի վարկերի ու տուգանքների հաշվին: Վրաստանի հարգելի կառավարություն՝ ի°նչ եք ուզում մեզանից, Էս վերջին տասը տարվա ընթացքում մեզ ուղղակի զզվեցրել եք: Եթե օրենքը նույնն է ամբողջ Վրաստանի տարածքում, ապա պատասխանեք ժողովրդին՝ ինչու՞ է պետության ճանապարհա-պարեկային ոստիկանության 80%-ը Ջավախքում է տեղակայված: (այսինքն վեր ընկած)
Այսօր Նինոծմինդայում ու Ախալքալաքիում ամեն երրորդ մեքենան կամ ՊՈ է կամ ՃՈ, ամեն մետրի վրա վարկյանում հինգ մեքենա եք տուգանում, ի՞նչ եք ուզում Ջավախքի ժողովրդից: Մի՞թե նույն երկրի օրենքը տարբեր շրջաններում տարբեր է կիրառվում նույն ժողովրդի համար: Ի՞նչի եք բերել լցրել մեր ժողովրդի շնչին, մարդիկ հոգնել են տուգանք վճարելուց:
Թիֆլիսում ու մյուս քաղաքներում, որտեղ էլ կանգնեցնես մեքենադ կամ ինչպես կկանգնեցնես, հետևող չկա, իսկ էստեղ միչև տուն հետևում և ուղեկցում են, նույնիսկ իրենց չվերաբերվող տեղերում, ու անմիձապես տուգանում տարբեր պատճառներ հորինելով:
Բավական է, մեր համբերությունն էլ սահման ունի մի օր էլ այն կհատվի ու հետո չբողոքեք թե Ջավախահայերը ըմբոստացել են: Ո´Չ դուք դիտավորյալ, ձեր ճնշումներով մեզ դրդում եք ընդվզման: Ու երբ արդեն հոգու կհասցնեք, մենք ժողովուրդը չի երկընչի, մեր ժողովուրդը գիտի տեր կանգնել իրեն ու իր ունեցվածքին. Բավական է, ոտքերդ հետ քաշեք “газ”-ից ու ընդհանրապես Ջավախքը ազատեք ձեր ճնշող ներկայությունից:
Ջավախահայությունը պահանջում է թուլացնել ամեն տեսակի լծակները ու մոռանալ Ջավախքը վրացականացնելու ծպտյալ ծրագրից:
ԴԱ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ, ՋԱՎԱԽՔՑԻՆ ՆՄԱՆ ԲԱՆ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ
Արդեն բավական է՝ արդեն դիտավորյալ հրահրում եք ժողովրդին բախումների:
Հետաքրքիր է՝ ու՞ր են այդ բնակավայրերի ժողովրդի կողմից ընտրված պատգամ մարմինները, ի՞նչ քայլեր են ձեռնարկում:
Հեղինակ՝
Ջավախքում բնակվող հայությունը
եւ ռուսաստանի ջավախահայերը