00:00:00

Էրեբունի թանգարանի մոտ բախվել են KIA Forte-ն ու Subaru-ն, վերջինն էլ բախվել է բեռնատար ГАЗель-ին. կա վիրավոր

18:50, 03 մայիս 2019 Պատահարներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Խաչիկ Դաշտենց փողոցում՝ Էրեբունի թանգարանի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ, 29-ամյա Գոռ Մարտիրոսյանի վարած Subaru մակնիշի 36 AT 225 համարանիշի և 33-ամյա Լիլիթ Գասպարյանի վարած KIA Forte մակնիշի 88 OD 488 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Ըստ կայքի՝ բախման հետևանքով Subaru-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 27-ամյա Անդրանիկ Գասպարյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող բեռնատար ГАЗель մակնիշի A148 OA 34 RUS համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր