00:00:00

Տիգրան Մանսուրյանն այցելել է Արցախ. Բակո Սահակյանը նրան «Երախտագիտություն» մեդալ է հանձնել

17:16, 03 մայիս 2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին հանդիպում է ունեցել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են մեր հանրապետության մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Բակո Սահակյանը 80-ամյա հոբելյանի կապակցությամբ անվանի կոմպոզիտորին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ՝ կարեւորելով նրա ավանդն Արցախում մշակույթի զարգացման գործում: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր