00:00:00

Վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ նպաստառուներից այլևս չեն պահանջվի

16:58, 03 մայիս 2019

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու և ընտանեկան, սոցիալական նպաստներից, հրատապ կամ մարդասիրական օգնություններից օգտվելու համար դիմող ընտանիքն այսուհետ չի ներկայացնելու բանկային ավանդների և ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները, տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից, ըստ որի՝ լրացումներ և փոփոխություններ են կատարվել  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն» և 2018 թվականի փետրվարի 1-ի N 72-Ն որոշումներում: Ընդունված որոշմամբ՝ այդ համակարգում հաշվառված ընտանիքների շուրջ 220.000 չափահաս անդամներ կազատվեն առևտրային բանկեր հաճախելու և վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ բերելու պարտավորությունից, ինչպես նաև՝ այն չբերելու պատճառով չեն զրկվի սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու իրավունքից: Միաժամանակ կվերանան նաև այդ նպատակով առևտրային բանկերում առաջացած հերթերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր