00:00:00

Լեհ զբոսաշրջիկը հեռախոսը թողել է երեւանյան հյուրանոցներից մեկում եւ անհետ կորել. դեսպանատունն ահազանգում է

15:36, 03 մայիս 2019 Պատահարներ

Հայաստանում անհետ կորել է Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը: «Լեհաստանի դեսպանությունը խնդրում է աջակցել գտնելու Հայաստան ժամանած լեհ զբոսաշրջիկին: Վերջինս Հայաստան է ժամանել Թբիլիսիից տաքսիով: Սույն թվականի ապրիլի 30-ին՝ կեսգիշերին, բնակություն է հաստատել Արամի փողոցում գտնվող Նոր Երեւան հյուրանոցում: Հյուրանոցից դուրս է եկել մայիսի 1-ին՝ կեսօրից առաջ, եւ մինչ օրս նրա մասին որեւէ տեղեկություն չկա: Դանիել Օվչարեկն իր բջջային հեռախոսը թողել է հյուրանոցի սենյակում: Նրա գտնվելու վայրը պարզելու գործում կարող են օգտակար լինել Հայաստան այցի ժամանակ արված լուսանկարները: Հնարավոր է, որ լուսանկարում պատկերված տղամարդկանցից մեկը լինի վարորդը, ում հետ Դանիելը ճանապարհորդել է Հայաստանում: Դանիելի բնութագրիչ առանձնահատկություններից այն է, որ նրա աջ ոտքը կաղում է: Դանիելի վերաբերյալ ցանկացած տեղեկության դեպքում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել Երեւանում ԼՀ դեսպանության հետ՝ զանգահարելով +374 91426885 հեռախոսահամարին»,-ասված է հայտարարության տեքստում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր