00:00:00

«Հերթական ստի սպասումով»․ պատգամավորը հերքում է

14:26, 03 մայիս 2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Իմ դեմ տարվող սև PR-ի շրջանակներում «մեկ կենտրոնից» կառավարվող թերթոններից մեկը միանգամայն «անմեղ» ձևակերպումով գրել է, որ «իրենց տեղեկություններով ես 2004-2006թթ եղել եմ ՕԵԿ անդամ»։ Ոչ միայն ՀԵՐՔՈՒՄ եմ, որ երբևէ առընչություն եմ ունեցել ՕԵԿ-ի հետ, այլև պարզապես նշեմ, որ 18 տարեկան եմ դարձել 2005-ին, հետևաբար դրանից առաջ երբևէ չէի կարող դառնալ կուսակցական։ Հերթական ստի սպասումով»։ Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ պատգամավոր Գեւորգ Պապոյանը ժամանակին եղել է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր