00:00:00

Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է

14:14, 03 մայիս 2019

Այսօր՝ մայիսի 3-ին, նշվում է Մամուլի ազատության օրը։ 1993թ․ ՄԱԿ գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր։ Այս որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունքն էր։ Կազմակերպությունը 1991թ․ «Աշխարհում մամուլի ազատության ապահովմանը նպաստելու մասին» բանաձեւում նշել էր, որ ազատ, այլընտրանքային եւ անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրիչն է։ Ամսաթիվն ընտրվել է ի պատիվ աֆրիկյան մամուլի անկախության եւ այլընտրանքայնության ապահովմանը նպաստելու մասին Վինդհուկյան հռչակագրի, որն ընդունվել է 1991թ․ մայիսի 3-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի կողմից Վինդհուկում (Նամիբիա) կազմակերպված սեմինարի ժամանակ։ Մամուլի ազատության համաշխարհային օրը միջազգային հանրությանը ամեն տարի հիշեցում է այն մասին, որ մամուլի ազատությունը եւ մտքերի ազատ արտահայտումը այն հիմնական իրավունքներն են, որ ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։ Մենք պետք է պաշտպանենք այդ իրավունքները, քանի որ դրանք ժողովրդավարության հիմքն են եւ իրական ազդեցություն են թողնում աշխարհի բոլոր մարդկանց կյանքի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր