00:00:00

«Ֆիկտիվ-2». «Իմ քայլի» պատգամավորը նաեւ ՕԵԿ անդա՞մ է եղել․ «Իրավունք»

13:59, 03 մայիս 2019 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ՀՀԿ անդամ է եղել: Տեղեկությունը չհերքեց նաեւ ինքը՝ արդարանալով, թե «ֆիկտիվ» է անդամակցել ՀՀԿ-ին: Սակայն Գ. Պապոյանի քաղաքական անցյալը, կարծես թե, այսքանով չի սահմանափակվում: Սոցցանցերում տարածված լուրերի համաձայն՝ Գ. Պապոյանը ժամանակին եղել է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, մասնավորապես, խոսքը 2004-2006 թվականների մասին է: Որքանո՞վ է տեղեկությունը հավաստի, դժվար է ասել, սակայն, ըստ նույն տեղեկությունների՝ այս մասին լավ գիտի ՕԵԿ-ի Աշտարակի տարածքային կառույցի ղեկավար Ռազմիկ Տերտերյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր