00:00:00

Իմքայլական պատգամավորի կինը աշխատանքի կանցնի կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ում. «Հրապարակ»

13:20, 03 մայիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կինը՝ Անի Բաղդասարյանը, որոշ տեղեկություններով, նշանակվելու է ՀՀ կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ում՝ որպես խմբագիր։ Անի Բաղդասարյանը երկար տարիներ աշխատել է «ԱՐ» հեռուստաընկերությունում։ Սիսակ Գաբրիելյանից երեկ փորձեցինք ճշտել լուրի իսկությունը, սակայն նա ասաց, թե ճիշտ չէ, որ կնոջ մասին հարցերին ինքը պատասխանի։ Ասաց նաև, որ կինը լավ լրագրող է, և եթե մրցույթ լինի, ու կինն էլ որոշի մասնակցել, ինքը դրանում խնդիր չի տեսնի: Դուք չե՞ք միջամտի։ «Հաստատ՝ ոչ»»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր