Սակայն ծրագիրը միանշանակ չի ընդունվել ոչ միայն «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների, այլ նաեւ ՔՊ-ի որոշ անդամների կողմից: Մեզ հայտնի դարձավ, որ ԼՀ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդել է, թե շուրջօրյա հանրահավաքին մարդ չի հավաքվի, պետք է խորհրդարանում պայքարել: Իսկ շուրջօրյա հանրահավաքների մասին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի մտահոգություններին Փաշինյանը հակադարձել է, թե իրենց կուսակցությունն անգամ միայնակ կարող է մարդկանց փողոց բերել: