00:00:00

Էդուարդ Աղաջանյանն առաջադրվել է ՔՊ վարչության անդամի թեկնածու

03:47, 03 մայիս 2019

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը առաջադրվել է «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի թեկնածու: Այդ մասին Աղաջանյանը նշեց ՔՊ կուսակցության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում: «Ունեմ իմ տեսլականը կուսակցության ապագայի վերաբերյալ և համարում եմ, որ վարչության անդամի կարգավիճակն ավելի կհեշտացնի իմ տեսլականն իրականություն դարձնելու գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Էդուարդ Աղաջանյանը: ՔՊ առաջիկա համագումարի ժամանակ կընտրվի կուսակցության վարչության կազմը։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնաառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ 33 կուսակցական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր