00:00:00

Վանաձորում կրակոցներ են հնչել. քաղաքացու մոտ ատրճանակ է հայտնաբերվել

02:34, 03 մայիս 2019 Իրավական

Մայիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով մի քաղաքացու իր վարած BMW մակնիշի 96 GC 777 համարանիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Բազումի բաժին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Բազումի ոստիկանները և ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի մոտ նկատել են, որ այդ քաղաքացին ձեռքը վեր պարզած կրակոց է արձակում: Բազումի ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են ճիշտ և գրագետ ձևով վնասազերծել այդ քաղաքացուն, ինչի շնորհիվ հետագա կրակոցների արձակումը դադարել է: Այդ քաղաքացին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ, 23-ամյա Արմեն Խարատյանն է, ում անձնական խուզարկությամբ աջ գոտկատեղից հայտնաբերվել է ատրճանակը: Ոստիկանությունում կրակոց արձակած երիտասարդը խոստովանել է, որ ատրճանակը գնել է 1 տարի առաջ, երբ ինքը գտնվելիս է եղել Ռուսաստանի Դաշնությունում և այն գնել է Մոսկվա քաղաքում: Կրակոցի արդյունքում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վերջինս ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքը կրակոց է արձակել, քանի որ, երբ եկել է նշված վայր, նկատել է, որ հոր շուրջը խմբված անձինք կան, ու ենթադրել է, որ այդ անձինք հոր հետ վիճաբանում են, ու ինքը խառնված իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր