00:00:00

Մեքենան դուրս է եկել Ագարակ-Ոսկեվազ ճանապարհից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. կան տուժածներ

00:10, 03 մայիս 2019 Պատահարներ

Մայիսի 2-ին` ժամը 17:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2199» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ.Ա., ծնված 2003 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Վ.Գ.-ն (ծնված 2003 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ վարորդի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ ուղևորը տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր