00:00:00

Փաշինյանը աշխատանքից ազատել է երկու ամիս առաջ նշանակված՝ ԱԽ գրասենյակի ղեկավարին

23:58, 02 մայիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 2–ի որոշմամբ՝ Արմինե Մարգարյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է կառավարության e-gov.am կայքը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Արմինե Մարգարյանին 2019 թվականի մայիսի 2-ից ազատել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,– ասվում է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ։ Հարկ է նշել, որ Արմինե Մարգարյանն ընդամենը երկու ամիս առաջ էր նշանակվել այդ պաշտոնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր