00:00:00

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը մնայուն կապի մեջ է Վենեսուելայի հայ համայնքի հետ

22:30, 02 մայիս 2019

Վենեսուելայի ներսում ստեղծված կացության լույսի տակ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մնայուն կապի մեջ է Վենեսուելայի հոգեւոր հովիվ Հոգշ. Տ. Վահրիճ Վրդ. Ղարախանյանի հետ։  Այս մասին  հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ «Հայր սուրբը Նորին Սրբությանը լայն բացատրություններ տվեց երկրի իրավիճակի մասին. «Բարեբախտաբար, հայ համայնքը անմիջականորեն աղերս չունի տեղի ունեցող ցույցերի հետ եւ մեր ժողովրդի զավակները ապահով վիճակի մէջ են. ոմանք իրենց տներում կմնան, իսկ ուրիշները՝ եկեղեցում»։ Հայր սուրբը վստահեցրեց Հայրապետին, թե մնայուն կապի մէջ է մեր ժողովուրդի բոլոր զավակների հետ։ Նորին Սրբությունը տվեց իր հայրական օրհնություններն ու ողջույնները մեր ընտանիքներին եւ թելադրեց հայր սուրբին եւ պատասխանատու մարմիններին, որ մնայուն շփման մեջ լինեն Կաթողիկոսարանի հետ։ Այն նաեւ իր ամբողջական զորակցությունն ու պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու մեր ազգի զավակներին՝ որեւէ ժամանակ եւ որեւէ պարագայում»,– ասված է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր