00:00:00

Երևանում խանութի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են գողություն կատարած անձանց

22:12, 02 մայիս 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի խանութներից մեկում  առերևույթ  գողություն կատարած անձանց ինքնությունը:  ՀՀ քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2019թ. ապրիլի 1-ին անհայտ անձինք, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևան քաղաքում գործող խանութի դուռը, մուտք գործել ներս և այնտեղից առերևույթ հափշտակել տարբեր տեսակի բջջային հեռախոսների աքսեսուարներ՝ պատճառելով զգալի չափերի նյութական վնաս: Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 2-ին՝ ՀՀՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի վարչական շրջանի քննչական  բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական  օրենսգրքի  177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ստացվել է տվյալ խանութի անվտանգության տեսախցիկների տեսագրությունը և ենթարկվել զննության: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց  ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: https://www.youtube.com/watch?v=lvc5ssTE0pw

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր