00:00:00

Բացահայտվել է Արմավիրի մարզում տեղի ունեցած դանակահարության դեպքը. մեկ անձ ձերբակալվել է

21:48, 02 մայիս 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 1985թ. ծնված տղամարդու դանակահարության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019 թվականի մայիսի 1-ին` ժամը 21.15-ի սահմաններում, «Արմավիր» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ շրջանի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1985թ. ծնված Արմավիրի բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը նշված մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, հարևանի հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում: 01.05.2019թ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ներկայացել է նախաքննական մարմին և տվել ինքնախոստովանական ցուցմունք: 1992թ. ծնված Արմավիրի բնակիչը ձերբակալվել է՝ 34-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր