00:00:00

Արարատի մարզպետարանից հերքում են աղմկահարույց տեղեկությունները

21:51, 02 մայիս 2019

Այսօր   մամուլում հայտնվեց հրապարակում, որում նշվում է՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մեթոդներ է գործի դրել նախորդ մարզպետի՝ Արամայիս Գրիգորյանի և մյուս մարզպետների նշանակած կադրերից ազատվելու համար:
Ըստ նույն աղբյուրի՝ մարտ ամսին Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Դերմոյանին պատժել է իր գրությանը 1 րոպե ուշացումով պատասխանելու համար. կանչել, ասել է՝ հետդ չեմ ուզում աշխատել, հեռացիր, և սա այն դեպքում, երբ պետական համակարգում ներդրված «մալբրի» (Mulberry) էլեկտրոնային կառավարման համակարգը թույլ է տալիս գրությանը պատասխանել նաև 24 ժամվա ընթացքում:  
Այնուհետև ծառայողական քննություն է նշանակվել, վերջինս անցել է ծառայողական քննությունը։ Արման Դերմոյանը շարունակում է պաշտոնավարել և դեռ անցած տարվանից ժամանակավոր պաշտոնակատարի (ժ/պ) կարգավիճակ ունի:  
Վերոնշյալ հրապարակման մեջ նշվում է նաև, որ Դերմոյանին ներկայիս կարգավիճակում երկար պահելու պատճառը հետաքրքիր նախապատմություն ունի, քանի որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր խորհրդական Լիլիթ Միրզախանյանին (վերջինս մարզպետի մորաքրոջ հարսն է) է ուզում տեսնել աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, բայց Միրզախանյանն այս պաշտոնը ստանձնել դեռևս չի կարող․ ստաժի հետ կապված՝ խնդիրներ կան։  
irakanum.am-ի հետ զրույցում Արարատի մարզպետարանի լրատվական բաժնի աշխատակից Քրիստինե Խաչատրյանը վստահեցրեց՝ վերոնշյալ հրապարակումն իրականությանը չի համապատասխանում, ավելին՝ Արման Դերմոյանը նախկինում էլ է թերացել է իր աշխատանքում, և դրա հետ կապված՝ զգուշացում ստացել, հերթական թերացման դեպքում ծառայողական քննություն է նշանակվել։ Մամուլում ներկայացրած հրաարակման մեջ նշվում էր ՝ Արման Դերմոյանը պարզաբանում, գրավոր հիմնավորում է պահանջել մարզպետից, որպեսզի իր քայլերի հաջորդականությունը հասկանա․ մարզպետարանի լրատվական բաժնի աշխատակիցը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում ընդգծեց՝ Արման Դերմոյանը մարզպետից գրավոր հիմնավորում չի պահանջել։  
Հարցին՝ մարզպետարանում այժմ լարվածություն կա՞ աշխատակիցների շրջանում, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում մամուլում շրջանառվող արդյոք այն տեղեկությունը, թե Գարիկ Սարգսյանը ջանում է ազատել նախկին մարզպետների նշանակած կադրերին, Քրիստինե Խաչատրյանը պատասխանեց․ «Մարզպետանում առողջ, աշխատանքային մթնոլորտ է տիրում։ Յուրաքանչյուրը զբաղված է իր աշխատանքով․ վախի կամ լարվածության մթնոլորտ չկա։ Մարզպետն իր կամավորության սկզբունքով երբեք չի աշխատել, այսինքն՝ երբեք չէր կարող ասել՝ քեզ հետ չեմ ուզում աշխատել․․․ նման բաներ չկան։
Ի սկզբանե մարզպետը բոլորին ասել է՝ մենք մարզպետարան ենք գալիս աշխատելու համար, այսինքն՝ այնպես չպետք է լինի, որ ինչ-որ մեկի թերացման պատճառով տուժի ընդհանուր աշխատանքը, քանի որ կարող է տուժել ոչ միայն մարզում իրականացվող աշխատանքը․ մենք նաև Կառավարության հետ ենք աշխատում, ուստի այդ աշխատանքը ևս կարող է տուժել, հետևաբար թերացումներ չպետք է լինեն, պատասխանները չպետք է ուշանան», - եզրափակեց Քրիստինե Խաչատրյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր