00:00:00

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 24-ամյա վարորդը Mazda-ով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց վրաերթի է ենթարկել համալսարանի աշխատակցին

20:39, 02 մայիս 2019 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում. տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 14:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 24-ամյա Սամվել Կիրակոսյանը, իր վարած Mazda մակնիշի 35 GM 065 համարանիշի ավտոմեքենայով, Դավիթ-Բեկի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 54-ամյա Լաուրա Աբրահամյանին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը աշխատում էր Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր